00:00:00

Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. «06»-ի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի

00:52, 06 օգոստոս 2019 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։0-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ոստիկաններն ու քննիչներն այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր