00:00:00

Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը

23:23, 05 օգոստոս 2019 Պատահարներ

Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը օգոստոսի 4-ին: Սևաստոպոլում ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված  Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան: Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն: Ըստ ականատեսների՝  նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը: Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան և հարվածել կամրջակի կոնստրուկցիաներին: Երկրորդ մարզուհին փորձել է օգնության հասնել, բայց փորձն անհաջող է ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր