00:00:00

Էջմիածնում վագոն-տնակ է այրվել

22:38, 05 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 5-ին, ժամը 16:46-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:31-ին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են 12 մ երկարությամբ վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր