00:00:00

Պայթյուններ են որոտում Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում. կան տուժածներ

18:27, 05 օգոստոս 2019 Պատահարներ

Առնվազն չորս մարդ Է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնի տարածաշրջանային բաժանմունքում: «Տուժել Է չորս մարդ, որոնք գտնվում Էին զորամասի տարածքում: Նրանք այրվածքներ են ստացել»,-ասել Է աղբյուրը: Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգում հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, որը գտնվում Է Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում, տեղի Է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում: Ընդհանուր առմամբ այնտեղ գտնվում Է 125 եւ 152 միլիմետր տրամաչափի մոտավորապես 40 հազար հրետանային արկ: Պահեստի անձնակազմը տարհանված Է: Արտակարգ պատահարի Էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում Է բնակավայրերի բնակչության տարհանում: Ինչպես հայտնել են տեղի վարչակազմում, Աչինսկի բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր