00:00:00

8 զոհ, 133 տուժած. 911-ն ամփոփում է անցած շաբաթը

17:30, 05 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը գրանցվել է 871 դեպք, որից 593-ը՝ արտակարգ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 171 կենցաղային կանչ, 461 հրդեհի ահազանգ, 104 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 133 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 57 դեպք, որից 19-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 8 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր