SHAMSHYAN.com-ի տեղեկութուններով՝ երեկ, օգոստոսի 3-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր աղիքային վարակ, սուր գաստրոէնտերիտ՝ տոքսիկոզով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։
Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Ավդալյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Լիանա Մ-ն, 44-ամյա Նարինե Ա-ն և 48-ամյա Թերեզա Ա-ն։
Վերջիններս բժշկներին և ոստիկաններին հայտնել են, որ իրենք իրենց տանը կերել են «Շանթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակ, ինչից հետո իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com