00:00:00

Հրազդանում քաղաքացի է կորել. փրկարարները նրան որոնում են գետում

17:53, 04 օգոստոս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակիչ է կորել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր