00:00:00

Վայոց ձորում խոշոր հրդեհը մարվել է 1 օր անց միայն. Փրկարարներին օգնել են նաեւ զինվորները

14:09, 04 օգոստոս 2019 Պատահարներ

Վայոց ձորի Մոզրով գյուղի մոտակայքում օգոստոսի 3-ին բռնկված խոշոր հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ: Ժամը 17:26-ի դրությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանել է հերթապահություն: Հրդեհը մարվել է օգոստոսի 4-ին, ժամը 06:44-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր