00:00:00

Դավթաշենի կամրջի վրա 61-ամյա քաղաքացին ծանր հուզական վիճակում է եղել․ հոգեբան է հրավիրվել

01:50, 04 օգոստոս 2019 Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 20։30-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կամրջի վրա ծանր հուզական վիճակում է եղել 1958 թ. ծնված Ա.Հ.-ը: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տեղում քաղաքացուն և քաղաքացու հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն։ Ա․ Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր