Ռուսաստանում՝ Վոլգայի ՀԷԿ-ի վրայով անցնող կամուրջի վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով, ճակատ-ճակատի բախվել են երեք մեքենա. Լադա-21014-ը, «Ռենո» ամենագնացը և ևս մեկ մեքենա, որն այնպես է ջախջախվել, որ հնարավոր չի եղել պարզել նրա մակնիշը: Ականատեսների վկայությամբ, «Լադայի» վարորդը ողջ է մնացել, նրա երկու ուղևորները՝ երիտասարդ աղջիկ և տղա, զոհվել են: Վթարի արդյունքում առնվազն 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնց թվում մի երեխա, որի ձեռքը բախման հարվածից պոկվել է: Պատահարից հետո կամրջի մոտ մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջացել: