00:00:00

Գոշ գյուղի վթարի հետեւանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ միայն երկուսը ունեն ձեռքի կոտրվածք

01:41, 04 օգոստոս 2019 Պատահարներ

Վթարի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժ.զննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ. անձնակազմին «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի եւ մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ վերաբերմունքի համար։ Առողջություն եմ մաղթում մեր ապաքինվողներին։ Անփորձանք երթեւեկ բոլորիդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր