00:00:00

Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 346 քաղաքացի

19:34, 03 օգոստոս 2019 Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու: Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան հարթակը: Օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի  օրենսդիր մարմնի ընտրություններին: Ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում  հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին: Մասնավորապես` Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը: Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր