00:00:00

Գոշ գյուղում վթարի ենթարկվածները հիմնականում թեթեւ վնասվածքներ են ստացել. մանրամասներ

18:41, 03 օգոստոս 2019 Պատահարներ

Գոշ գյուղի տարածքում վթարի ենթարկված ПАЗ մակնիշի ավտոբուսում երեխաներ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Գառնիի համայնքապետը մեքենա է տարել, որպեսզի վիրավորներին հետ բերի գյուղ: Մանկապարտեզի աշխատակիցները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել, մեկ հոգի գլխուղեղի ցնցում եւ կոտրվածքներ: Նրանք այս պահին հետազոտվում են: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ կոլեկտիվը էքսկուրսիայի էր մեկնել Գոշավանք, սակայն այդպես էլ տեղ չէին հասել: Նշենք, որ վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։ Տավուշ ԲԿ-ից էլ հայտնեցին, որ վթարից տուժածների այս պահին հետազոտվում են, լուրջ վնասվածքներ նրանք չեն ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր