00:00:00

Հրդեհ Մոզրով գյուղի մոտ. հրդեհաշիջմանը մասնակցել է նաև Եղեգնաձոր համայնքի ղեկավարը

17:29, 03 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 2-ին՝ ժամը 21:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աղասաֆի» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է 10 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, Մոզրովի վարչական ղեկավարը և 6 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր