00:00:00

Իտալիայի վարչապետը օգնություն է առաջարկել Ռուսաստանի անտառային հրդեհների դեմ պայքարում

16:29, 03 օգոստոս 2019 Պատահարներ

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հետևելով Սիբիրում հրդեհների հետ կապված դրամատիկ իրավիճակին՝ առաջարկել եմ Ռուսաստանի Դաշնությանը համագործակցել քաղաքացիական պաշտպանության մեր դեպարտամենտի հետ՝ տրամադրելով երկու Canadair ինքնաթիռ և հույս ունենալով, որ իրադրությունը շուտով կկարգավորվի»,- գրել է վարչապետը: Canadair-ը հատուկ մասնագիտացված ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են հրդեհների մեկուսացման նպատակով: Վերջին տվյալներով Ռուսաստանում այրվում է ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Իրկուտսկի շրջանում, Բուրյաթիայում, Յակուտիայում, Կրասնոյարսկի շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր