00:00:00

Կալիֆոռնիայում բազմամարդ լողափում ժայռ է փլուզվել. զոհվել է առնվազն 3 մարդ

12:54, 03 օգոստոս 2019 Պատահարներ

Հարավային Կալիֆոռնիայի հանրահայտ լողափում ժայռի փլուզման հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Պատահարի վայրում մահացել է մի կին, եւս 2 տղամարդ մահացել են հիվանդանոցում: Փրկարարները դեռ պետք է ավազի տակից հանեն պատահարի եւս մի քանի զոհի: Փլուզման պահին լողափը մարդկանցով լեփ-լեցուն էր: Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին Սան Դիեգո շրջանի Էնսինիտաս քաղաքում Գրանդվյու Բիչում: Նշվում է, որ այս շրջանը չափազանց հայտնի է տեղացիների, սերֆերների եւ հանգստացողների շրջանում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր