00:00:00

Ստավրոպոլի երկրամասում խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ. ՀՀ դեսպանություն

17:14, 02 օգոստոս 2019 Պատահարներ

Ըստ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) եւ իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին եւ 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար»,–նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր