00:00:00

Գառնիում տղամարդը փրկել է ինքնասպանություն գործող կնոջը

12:29, 02 օգոստոս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում երեկ՝ օգոստոսի 1–ին տարեց կինն ինքնասպանության փորձ է կատարել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 14։45–ին Գառնիի ամբուլատոր կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 71–ամյա կինը իրենց տան բակում ծառից կախվել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13–ի սահմաններում տան բակում գտնվող ծառից հակի թելով կախվելու պահին կնոջը հայտնաբերել է նրա ամուսինը, իջեցրել և տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր