00:00:00

Արյունոտ գիշեր Զագրեբում. գնդակահարվել Է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա

11:14, 02 օգոստոս 2019 Պատահարներ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում Է  «Sputnik Բելառուս»-ը: Հրաձգությունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) Կայզերիցայի շրջանում: Զոհվել Է վեց մարդ, որոնց թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա չորս երեխա: Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր: Մեկը՝ յոթնամսյա մանկիկ, ողջ Է մնացել, սակայն վերքեր Է ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել Է մի տաղամարդ: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել Է: Ենթադրվում Է, որ հանցագործության դրդապատճառ Է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ եւ նրա նոր զուգընկերոջ նկատմամբ: Հանցագործին փնտրում Է ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր