00:00:00

Սևան-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

10:32, 02 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ օգոստոսի 2-ին, ժամը 00:11-ին, որ Սևան-Գետափ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 15 մ խորությամբ ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորն (Ք.Բ., ծնված 1980 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր