00:00:00

Դանակահարությունը բացահայտվեց, դանակահարողը եղբայրն էր. հարվածել է որովայնին եւ կրծքավանդակին

20:28, 01 օգոստոս 2019 Պատահարներ

Հուլիսի 31-ին, ժամը 13-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի եւ կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դեմիրճյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել եղբոր հետ, որն էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Եղբայրը բերման է ենթարկվել բաժին եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր