00:00:00

Երեկ Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել «Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» գրասենյակի փաստաբանը, մոնիտորինգի մասնագետն ու տեղի պետական քոլեջի դասախոսը

19:53, 01 օգոստոս 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 31-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes G 500-ը վարել է Արևաշող գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արա Մակարյանը, իսկ Daewoo Nixia-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Միխայիլ Գևորգյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Գևորգյանը և նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 30-ամյա Անի Չատինյանը, 37-ամյա Մարիետա Թեմուրյանը և 62-ամյա Վիկտորյա Դեմիրխանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Daewoo Nixia-ն շահագործվում է «Եվրո» տաքսի ծառայության կողմից՝ որպես տաքսի, վիրավորներից Ա. Չատինյանն աշխատում է «Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» գրասենյակում՝ որպես փաստաբան, Մ. Թեմուրյանը՝ նույն գրասենյակում՝ որպես մոնիտորինգի մասնագետ, իսկ Կ. Դեմիրխանյանը՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես դասախոս։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ քաղաքում իրար էին բախվել Daewoo Nexia մակնիշի 34 TA 921 համարանիշի և Mercedes G մակնիշի 35 UP համարանշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes G-ն կողաշրջվել էր, իսկ Daewoo Nexia-ի վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ նորկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր