00:00:00

Բաթումի-Երեւան գնացքը զբոսաշրջիկին մահացու հարվածել է

18:21, 01 օգոստոս 2019 Պատահարներ

Չակվի ծովամերձ հանգստավայրի երկաթուղային կայարանում (Բաթումիից 17 կմ հեռավորությամբ) գնացքը զբոսաշրջիկի է բախվել: Այս մասին այսօր հայտնել է Աջարական հեռուստատեսությունը: ՆԳՆ տեղեկություններով՝ Աջարիայում երկաթուղու վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհը 41-ամյա արտասահմանցի տղամարդ է: Պատահարը տեղի է ունեցել Բաթումի-Երեւան ուղերթի ժամանակ: Մոտակա Քոբուլեթի քաղաքից դեպքի վայր է ժամանել շտապ օգնություն, սակայն պարզվել է, որ տղամարդը տեղում մահացել է: Նրա մարմինը տեղափոխվել է տեղական դիահերձարան: Փաստով քննություն է կատարվում Վրաստանի ՔՕ 275-րդ հոդվածի 3-րդ մասով. երթեւեկության անվտանգության կամ երկաթուղու, ջրային, օդային կամ վերգետնյա տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան: Հոդվածով նախատեսվում է 5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր