00:00:00

«Արմենիա» ԲԿ-ում 21-ամյա հղի կին է մահացել

16:51, 31 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա կին է մահացել: Irakanum.am-ի այս տեղեկությունը հաստատեցին  Ոստիկանության լրատվության վարչությունից: «Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել»,- հայտնեցին Ոստիկանությունից: Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր