00:00:00

19-ամյա երիտասարդը դանակահարել է երկու անչափահասի

14:34, 31 հուլիս 2019 Պատահարներ

Ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հուլիսի 25-ին, ժամը 22:00-ին,հաղորդում է ստացվել, որ «որովայնի և վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։ Քիչ անց ստացվել է հիվանդանոցային երկրորդ հաղորդումը՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 21.00-ին Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանիներին: Հուլիսի 27-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 25-ին, վիճաբանության ժամանակ, պատանիներին դանակահարել է Տոլբուխինի փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր