00:00:00

Հրազդանում 47-ամյա տղամարդը հունձ անելիս ընկել է խոտհնձիչի տակ ու մահացել

14:07, 31 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 30-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ եւ մահացել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջեւի երկաթյա խողովակին։ Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլուխը խփել խոտհնձիչ մեքենայի լիսեռին, ինչի հետեւանքով մահացել է: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր