00:00:00

Հասրաթյան փողոցում Kia Rio մակնիշի ավտոմեքենա է շրջվել

22:48, 29 հուլիս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 29-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գր. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտակայքում բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Հ.Մ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր