00:00:00

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 42-ամյա կինը տեղում մահացել է

11:01, 29 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyna.com-ը: Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 845 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Հ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր