00:00:00

Երեւան-Սեւան մայրուղու վրա բախվել են «Toyota Corola»-ն եւ «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր

10:28, 29 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հւլիսի 29-ին, ժամը 01։44-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 31-րդ կմ-ին, բախվել են «VAZ 2107» (վարորդ՝ Հ.Օ., ծնված 1994թ.) եւ «Toyota Corola» (վարորդ՝ Վ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները: «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ի.Դ.-ը հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները եւ սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր