00:00:00

Գեղարքունիքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածներից 3-ը երեխաներ են

16:17, 28 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 28-ին, ժամը 10:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Խ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 3 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները` Ա. (ծնված 2010 թ.), Ս. (ծնված 2012 թ.), Լ. (ծնված 2014 թ.) Մ.-երը և Ս.Մ.-ն (ծնված 1950 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Ս.Մ.-ն (ծնված 1950 թ.) տեղափոխվել է Վարդենիսի ռազմական հոսպիտալ, իսկ մյուս տուժածները՝ Վարդենիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր