00:00:00

Բագրևանդի փողոցում բախվել են Honda-ն և Volkswagen-ը․ կան տուժածներ

13:35, 28 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 01:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա.Ն.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս.Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Տ.Կ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս.Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր