00:00:00

Մասիսում ավտոտնակ է այրվել. կա տուժած

11:12, 28 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 27-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Խանջյան փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արարատի ԲԿ է հոսպիտալացվել քաղաքացի Մ.Մ.-ն (ծնված 1990 թ.), որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:25-ին: Այրվել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր