00:00:00

Վթար Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում. կան տուժածներ

19:02, 27 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 27-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ին, բախվել են «VAZ 21014» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1976թ.) և «VAZ 2107» (վարորդ՝ Պ.Ս., ծնված 1961թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ.Հ.-ը (ծնված 1988թ.) և Ա.Գ.-ը (ծնված 2007թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր