00:00:00

Արագածոտնի մարզում հարսանեկան շարասյան «յաշիկը» մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր

18:51, 27 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաև Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի մարզային վարչության ԳԳՄ ծառայողները՝ բաժնի տնօրենի տեղակալ Մերուժան Ավդալյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան և Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը, և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները կարճ ժամանակում վերացնելու և գյուղերի գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, և շարասյունով մեկնում էին Սաղմոսավան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր