00:00:00

Բանգլադեշում հեղեղումները խլել են 114 մարդու կյանք

16:17, 27 հուլիս 2019 Պատահարներ

Բանգլադեշում ուժեղ հեղեղումների պատճառով, որոնք երկրում սկսվել են հուլիսի 10-ից, մահացել է առնվազն 114 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բանգլադեշում գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Մի քանի հարյուր հազար մարդ ստիպված է եղել թողնել սեփական տները: Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ շուրջ 15 հազար մարդ վարակվել է ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք եկել են ջրի միջոցով: Շատերը տարբեր աստիճանի և բարդության վնասվածքներ ունեն: Ներկայում երկրում գործում է սեփական տները լքած անձանց ժամանակավոր կացության 1400 կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր