00:00:00

Ավտովթար Կոմիտաս-Վրացական խաչմերուկում. բախումից հետո «Մերսեդեսը» հարվածել է թերթի կրպակին

14:28, 27 հուլիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր, հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի 35 QM 428 համարանիշի եւ 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի 35 VN 037 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը պատկանող կրպակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։ Աղբյուրը հայտնում է, որ Mercedes-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր