00:00:00

Սպիտակի ոլորաններում «Օպել»-ը վրաերթի է ենթարկել 33-ամյա բնակչին, ապա հայտնվել մոտակա ձորակում

10:14, 27 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել  Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր