00:00:00

Ավտովթար-վրաերթ Լոռու մարզում. Opel-ը քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո ընկել է հարակից ձորակը

22:27, 26 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր