00:00:00

Հայտնի է Արցախում ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը

18:01, 26 հուլիս 2019 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր՝ հուլիսի 26–ին Արցախում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիների տվյալները։ Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը: Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են: Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր