00:00:00

Երեւանի բնակարաններից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել. բնակիչն այրվածքներով հոսպիտալացվել է

12:14, 26 հուլիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 25-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր