00:00:00

Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա հետիոտնին

22:34, 25 հուլիս 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շախիկյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վիրավորին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Վ. Սարգսյանն աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր