00:00:00

Նոր Խարբերդում տան մասնակի փլուզման հետևանքով քաղաքացի է վիրավորվել

21:06, 25 հուլիս 2019 Պատահարներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 25-ին, ժամը 16:18-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Նոր Խարբերդի ամառանոցներ 126/10 հասցեում գտնվող չշահագործվող երկհարկանի շինությունում տեղի է ունեցել 2-րդ հարկի առաստաղի մասնակի փլուզում (մոտ 25 քմ), ինչի հետևանքով Ն.Ա.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները Ն.Ա.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա սահմանազատել տարածքը, ապամոնտաժել արտաքին պատի կախված և ընկնելու վտանգ ներկայացնող հատվածը (մոտ 1 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր