00:00:00

Սանկտ Պետերբուրգում հայերի միջև դանակահարություն է տեղի ունեցել

17:22, 25 հուլիս 2019 Պատահարներ

Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի ոստիկանները գտել են կասկածյալին, որը Նաստավնիկների պողոտայում մի քանի անգամ դանակով հարվածել է Հայաստանի քաղաքացուն: Տեղեկացնում է «Բեզֆորմատա»-ն։ Հայաստանի 41-ամյա քաղաքացին, որը Պետերբուրգում վարսավիր էր աշխատում, հոսպիտալացվել էր հուլիսի 20-ին Նաստավնիկների պողոտայի թիվ 38 տնից։ Բժիշկները ախտորոշել էին կրծքավանդակի ու որովայնի խոռոչի ծակող-կտրող վերքեր, վիճակը՝ ծանր։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները կալանավորել են կասկածյալին. 42-ամյա գործազուրկ, նույնպես Հայաստանի քաղաքացի։ Նա ամբաստանվում է այն բանում, որ հուլիսի 20-ին՝ ժամը 2-ի մոտ, հանկարծակի ծագած վեճի ժամանակ տուժածին դանակի երկու հարված է հասցրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր