00:00:00

Արցախում Երեւանի բնակիչը «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է

15:04, 25 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 24-ին ժամը 20:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 65-ամյա Ա. Բ-ն վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 59-ամյա Վ. Վ-ին։ Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետեւանքով Վ.Վ-ն տեղում մահացել է: Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր