00:00:00

Բացահայտվել է Գավառում պատանու դանակահարման դեպքը (տեսանյութ)

14:42, 25 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու պատանուն դանակահարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին տուժողի համագյուղացի 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները պարզվում են։   https://www.youtube.com/watch?v=0nG0OBDoaLM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր