00:00:00

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

13:23, 25 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։ Տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։   https://www.youtube.com/watch?v=dfpYqT1cutc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր