00:00:00

Ակունք-Զառ ավտոճանապարհին այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

10:19, 25 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 24-ին, ժամը 15:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք-Զառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել` 19:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ, 50 քմ չհնձած ցորենի արտ, 200 քմ չհնձած գարու արտ  և 19 կույտ հարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր