00:00:00

Երևանում Infinity-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին

22:52, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 24-ին, ժամը 18:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infinity FX» մակնիշի  (վարորդ` Մ.Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել Մալխասյանց փողոցի թիվ 37 հասցեում գտնվող ընկերության պատին (պատը չի վնասվել). տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր