00:00:00

Գեղարքունիքի մարզում Volkswagen-ով զինծառայող է վթարի ենթարկվել. նա եւ իր ուղեւորը հոսպիտալացվել են

21:29, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով վարորդ Հայկ Գ-ն եւ ուղեւոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա Բաբկեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հայկ Գ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր