00:00:00

Սյունիքի մարզի Խոտ գյուղում 60 մ երկարությամբ և 40 մ լայնությամբ սողանք է առաջացել. Որոտան տանող ճանապարհը երկկողմանի փակ է

21:16, 24 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 24-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ (առկա է այլընտրանքային ավտոճանապարհ): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետի խորհրդականին, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և տրանսպորտի բաժնի պետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր